Բուշի թաղման ժամանակ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը իրար չեն բարևել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Քլինթոնները միմյանց անտեսել են Ջորջ Բուշ Ավագի հուղարկավորության ժամանակ:
Դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնի եկեղեցում, որտեղ հավաքվել էին Բուշ Ավագին հրաժեշտ տալու: Թրամփն ու առաջին տիկինը նստել են առաջին շարքում՝ Միշել և Բարաք Օբամաների կողքին, իսկ Օբամաների մյուս կողմում նստած են եղել Բիլլ և Հիլարի Քլինթոնները:
Մելանիա Թրամփը ողջունել է Քլինթոն ամուսիններին, սակայն ներկաների աչքից չի վրիպել, որ նախագահ Թրամփն ու նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն ու նրա կինը՝ Հիլարին իրար չեն բարևել: