Հայտնի է Օսկար 2019-ի հաղորդավարի անունը
Հայտարարվել է Օսկար 2019 մրցանակաբաշխության հաղորդավարի անունը: Մյուս տարի մրցանակաբաշխությունը կվարի կատակերգակ դերասան Քեվին Հարթը:
Այս մասին հայտնել են Օսկարի կազմակերպիչները: Հարթի լուսանկարը տեղադրվել է Օսկարի Instagram-յան էջին և նշվել. «Դիմավորեք մեր նոր հաղորդավարին, պատրաստվեք փետրվարի 24-ին»:
Ինքը՝ դերասանը, շատ ոգևորված է առաջարկով և խոստովանել է, որ միշտ հուսացել է, որ մի օր էլ ինքը կվարի մրցանակաբաշխությունը: