Ծեծկռտուք՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում. մարզպետը ներկա է եղել, բայց չի միջամտել վարորդի ու համակրի կռվին. Shamshyan.com
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտակ Դավթյանը սպառնալիքներ, իսկ հետո հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը, ով անգամ չի փորձել կանխել Ա. Դավթյանի, որը իր վարորդն է, գործողությունները։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դավթյանը ներկայացել է Ոստիկանության Մասիսի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Գ. Բաբայանից կատարվածի մասին ընդունվել է հաղորդում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում