Լարված իրավիճակ Ֆրանսիայում. կա 130 վիրավոր
Ավելի քան 200 հոգի, ովքեր ձերբակալվել են Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, կկանգնեն դատարանի առաջ:
Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ նրանց պատիժը խիստ կլինի:
Անկարգություններին մասնակցողների դեմ կհարուցվեն քրեական գործեր: Հանգստյան օերին Փարիզում իրավիճակը անվերահսկելի էր դարձել, խոսվում էր նույնիսկ քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Այսպես կոչված «դեղին ժիլետներին» միացել էին նաև մեծ թվով խուլիգաններ:
Ոստիկանության հետ բախումների հետևանքով շուրջ 130 մարդ է վիրավորվել, որոնցից 20-ը՝ ոստիկաններ: Հիշեցնենք, որ մասսայական անկարգությունները սկսվեցին նոյեմբերի 17-ից, երբ ավտոմեքենաների վառելիքի գները բարձացվեցին: