Եթե ժողովրդի վիճակը լավ լինի՝ ես ինձ ուժեղ ու հզոր կզգամ. Ծառուկյանը հանդիպեց Մասիսի բնակիչների հետ (ֆոտո, վիդեո)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնոդ Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում էր:
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում Մասիս ժամանած ԲՀԿ ղեկավարն իր ելույթում հիշեցրեց, որ ինքը գործի մարդ է, իսկ իր ասած խոսքը գործ է:
«Մարդիկ մոտենում են ինձ իրենց խնդիրներով, ու ես այսօր էդ հարցերի պատասխաններն եմ ձեզ ներկայացնում: Այսօր խնդիրներն էնքան շատ են, որ ժողովրդի դեմքին ժպիտ չկա: Ես ուզում եմ ձեր մատից փուշ հանել ու լուծել ձեր խնդիրները, որ ժպիտ գա ձեր դեմքին»,-ասաց Գագիկ Ծառուկյանը և հավելեց. «Մեզ պետք է, որ դուք լավ ապրեք: Ես ինձ ուժեղ, հզոր կզգամ, եթե ժողովրդի վիճակը լավ լինի: Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ»:
Գագիկ Ծառուկյանը պատասխանեց նաև Մասիսի բնակիչներին հուզող հարցերին՝ կապված, մասնավորապես, տեսախցիկների, կարմիր գծերի և գյուղատնտեսության հետ:
Նա ներկայացրեց ԲՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորների թեկնածուներին և ասաց, որ ընտրությունը ժողովրդինն է:
«Ում ընտրեք, նա էլ կդառնա պատգամավոր. ձևի համար դրված թեկնածուներ չկան, ծանոթ-բարեկամ չկա: Դո՛ւք պետք է ընտրեք, դո՛ւք պետք է որոշեք, թե ովքեր կդառնան պատգամավոր»:
Նրա դիտարկմամբ՝ բոլորն էլ կարող են գեղեցիկ խոսել, բայց պետք է նաև հասկանան, եթե չեն կարողանում այդ ծանրությունը բարձրացնել՝ ինչո՞ւ են իզուր խոստանում:
Մանրանամասները՝ տեսանյութում