Հարաբերությունները լարվում են. Ուկրաինան կարգելի ռուսաստանցի տղամարդկանց մուտքն Ուկրաինա
Ուկրաինայի ղեկավարությունը որոշում է կայացրել՝ արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր: Մասնավորապես որոշվել է սահմանափակել 16-ից 60 տարեկան Ռուսաստանի քաղաքացի տղամարդկանց մուտքն Ուկրաինա:
Բացառություն կարող են անել միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ հուղարկավորությանը մասնակցելու կամ նման այլ դեպքերում: Բացի այդ ուժեղացվել է հսկողությունն անցագրային կետերում:
Մինչ այդ, նախագահ Պորոշենկոն կոչ էր արել խիստ հսկողություն սահմանել բոլոր ռուսաստանցիների գրանցման գործընթացին, ովքեր ավելի վաղ էին ժամանել Ուկրաինա, հատկապես ռազմական դրության մեջ գտնվող շրջաններում: