Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրաԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտությանՉինաստանն ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համարԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վեճի են բռնվել․ երկու երիտասարդներ են դանակահարվել Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Նիկոլական ողջ սեգմենտը փորձում է սևացնել Բագրատ Սրբազանին, վախեցած են․ Մելիքյան ԿԳՄՍՆ-ում «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» համաժողով են անցկացրել Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել․ քաղաքացին արգելափակվել է, կա տուժած
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Բեգլարյան Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկինՓաշինյանի ասածը, թե Քոչարյանի վերադարձի համար է Շարժումը, անհեթեթություն է (տեսանյութ) Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը. Ոսկանյան Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին. Առաքելյան ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է բռնահանված արցախցիների աջակցության նոր ծրագիր Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում սահմանազատման աշխատանքները առայժմ դադարել են, ըստ Փաշինյանի՝ դեռ սյուներ կան դրվելու Կառավարության նիստը կանցկացվի վաղը Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. մեքենան՝ բաժանարար գոտու արգելապատնեշներին Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ՈՒՂԻՂՀերոսներ տված ծնողները՝ սրբազան պայքարի առաջնագծում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց՝ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին»․ Հակոբյան Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հայաստանը «թուրքի նոքյարների» չի վերածվելու, սրանք ուզում են, որ մենք մոռանանք Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ) Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)
Վազող տողեր

Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը. Լևոն Քոչարյան (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում ճամբարակցիների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները թեեւ ծառայել են հայոց բանակում, սակայն նրանցից ոչ մեկը 1 գիշեր անգամ չի անցկացրել զորամասում: Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով զինվորական կյանքի մասին վկայող լուսանկարներ, որոնց կից՝ կատարել է հետեւյալ գրառումը.

«Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը, ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են:

Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին:

Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին:

Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց:

Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա:
Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր:

Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ:

Ինչպես ծառայությունից առաջ այնպես էլ հետո և մինչև հիմա զբաղվում եմ սպորտով, սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմամբ: Կարծում եմ երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածությունը բանակի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից է:

Միշտ հպարտ եմ զգացել ինձ հորս անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս:

Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար:

Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին»: