Ինչ է պատասխանել Դմիտրի Պեսկովը՝ Դոնալդ Թրամփին
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որով վերջինս ագրեսիա է որակել Կերչի նեղուցում տեղի ունեցածը:
Պեսկովի խոսքերով՝ Թրամփի ասածից պարզ չէ, թե նա ինչն է համարում ագրեսիա: «Եթե նա ագրեսիա է որակում ուկրաինական նավերի կողմից կատարած գործողությունները, ապա դա մի բան է և կարելի դեռ քննարկել՝ ագրեսիա է եղել, թե ոչ, իսկ եթե նախագահ Թրամփը ագրեսիա է որակում ռուսական կողմի գործողությունները, ապա Կրեմլում նրա կարծիքի հետ համաձայն չեն»,-ասել է Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին երեք ուկրաինական նավեր մուտք էին գործել Կերչի նեղուց՝ ռուսական տարածք, որից հետո ռուսական կողմը ձերբակալել էր նավաստիներին: Ռուսական կողմը սա որակում է պրովոկացիա Ուկրաինայի կողմից: