Ունաի Էմերիի ու «Արսենալ»-ի ֆուտբոլիստի հարաբերությունները լարված են
Ունաի Էմերին գալով «Արսենալ» ակումբում մեծ փոփոխություններ արեց։ Արդեն հիմա խոսվում է, որ ձմռան ու ամռանը մեծ թվով ֆուտբոլիստներ կլքեն լոնդոնյան ակումբը։
Ըստ անգլիական մի շարք սպորտային կայքերի՝ լարված են Էմերիի ու թիմի կիսապաշտպան Մեզութ Օզիլի հարաբերությունները։ Դրա վառ ապացույցն էր այն, որ վերջին խաղում Օզիլը մնաց պահեստայինների նստարանին։ Պարբերականները նշում են, որ Էմերիին դուր չի գալիս Օզիլի խաղն ու ֆիզիկական պատրաստվածությունը։
Նշենք, որ Էմերիին արդեն սկսել է մի շարք ֆուտբոլիստների հորդորել, որ նոր ակումբ փնտրեն։