90-ականների ճանաչված երգիչ Վահե Դավթյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. նրան օգնություն է պետք
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ և անծանոթներ:
Դիմում ենք բոլորին, բոլորին, բոլորին:
90-ականների հայտնի և սիրված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանի մոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Բուժումը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Բոլորս գիտենք, թե ինչ թանկ արժե այդ հիվանդության բուժման ընթացքը: Բայց այն հնարավոր է իրականացնել յուրաքանչյուրիս ներդրումով` մեր հնարավորությունների սահմաններում: Շատերդ եք հիշում Վահեի «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ», «Կապույտ աչքերով իմ բարի դև» երգերը, որ 90-ականներին եղել են մեր ուրախ և տխուր օրերի ուղեկիցները: Այսօր Վահեի կյանքի փրկությունը կախված է յուրաքանչյուրիս բարի կամքից և իր հնարավորությունների սահմանում ներդրումից:
Հաշվեհամարներ` VTB Հայաստան բանկ
AMD 16072020857026
USD 16072020857027
EUR 16072020857028
RUR 16072020857029»: