Ֆրանսիայում կդատապարտվեն «ֆեյք» լուրեր տարածողները
Ֆրանսիայում օրենք է ընդունվել այսպես կոչված «ֆեյք» կեղծ լուրերի վերաբերյալ:
Փաստաթուղթը, որը վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ էր դարձել, ընդունվել է Ստորին պալատի կողմից: Օրենսդրական փոփոխությունը մեծ աջակցություն է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից:
Ավելի վաղ նա «պատերազմ էր հայտարարել» կեղծ լուրերին ու դրանց տարածողներին՝ համարելով, որ դրա միակ նպատակը հասարակությանը մանիպուլացիայի ենթարկելն է: Ի հակադրություն նախագահի՝ շատերը կարծում են, որ այս օրենքով Մակրոնը հիմք է դնում ցենզուրայի: