Ոստիկանությունը ներկայացրել է տվյալների համընկնումով ընտրողների ցանկը
ՀՀ ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների նախնական ցուցակներում կան 104 անհատական տվյալների համընկումով 208 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում ներկայացված է միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը։