Հայտնաբերվել է մոտ 1 տարի առաջ անհետ կորած արգենտինական սուզանավը
Ամերիկյան Ocean Infinity ընկերությունը երկարատև որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել է նոյեմբերին անհետացած արգենտինական San Juan սուզանավը:
Սուզանավը հայտնաբերվել է 800 մետր խորության վրա:San Juan սուզանավը, որում անձնակազմի 44 անդամներ կային, նախորդ տարվա նոյեմբերի 15-ից դադարել էր կապի դուրս գալ: Երկար փրկարարական աշխատանքներից հետո, որոշում էր կայացվել դադարեցնել փրկարարական աշխատանքները, բայց շարունակել որոնողական աշխատանքները:
Այս տարվա ապրիլից արգենտինական կառավարության նախաձեռնությամբ որոնողական աշխատանքներ էր սկսել ամերիկյան ընկերությունը, որին էլ հաջողվեց գտնել արդեն մեկ տարի անհետացած սուզանավը: