Մեծ Բրիտանիայում մեկը մյուսի հետևից հրաժարական են տալիս նախարարները. պատճառը Թերեզա Մեյն է
Մեծ Բրիտանիայի նախարարների աշխատասենյակները գնալով քչանում են, մի քանի օրվա ընթացքում վեց նախարար հրաժարական է տվել:
Իսկ հրաժարականի պատճառը Թերեզա Մեյի, ինչպես իրենք են որակել, ձախողված Brexit-ի ծրագիրն է: Մտավախություն կա, որ Brexit-ից հետո ինքը՝ վարչապետ Մեյը, կլքի իր պաշտոնը:
Չնայած այն բանին, որ հայտարարվել է՝ Թերեզա Մեյը շարունակելու է պաշտոնավարել, որոշ փորձագետներ կարծում են, որ Մեյի կուսակցությունը նրան կարող է անվստահություն հայտնել: Դեկտեմբերի բրիտանական խորհրդարանը պետք է քվեարկի Եվրոպական միությունից դուրս գալու ծրագրի շուրջ: