Ամերիկյան լրատվամիջոցները համախմբվել են Թրամփի դեմ
Ամերիկյան լրատվամիջոցները համախմբվել են Թրամփի դեմ պայքարում:
Ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը, որը հայտնի է նախագահ Թրամփի հանդեպ ավելի չեզոք դիրքորոշմամբ, իր աջակցությունն է հայտնել CNN հեռուստաընկերությանը Թրամփի դեմ պայքարում:
Հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք ազատ մամուլի կողմնակիցներ են, և Սպիտակ Տանը լրագրողին հավատարմագրելը չպետք է իշխանության համար զենք դառնա:
Fox News-ին և CNN-ին իր աջակցությունն է հայտնել 10-ից ավելի լրատվամիջոց, որոնց թվում են NBC, The New York Times և The Washington Post լրատվամիջոցները: