«Հու, հու, գըմփ, գըմփ... էդպես չեն անում. ՀՀԿ-ն քիչ ա՝ չի դատվել, մի հատ էլ ԱԺ ընտրություններին ա մասնակցելու» (տեսանյութ)
«Դուք այս թղթի վրա բա՞ն եք տեսնում գրած, հարգելի՛ լրագրող»: NEWSPRESS.am-ի հարցին ի պատասխան ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մի երիտասարդ: Վերջինս եկել էր մաքուր պաստառով, որի վրա ոչինչ չկար գրված:
«Չեք տեսնում, չէ՞, այ էդպես ես էլ հեղափոխություն չեմ տեսնում»,-շարունակեց քաղաքացին:
Նա նկատեց, որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ շատ բան փոխելու, բայց ոչինչ չարեց:
«Հու, հու, հու, գըմփ, գըմփ... էդպես փոփոխություններ չեն անում: ՀՀԿ-ն քիչ ա չի դատվել, մի հատ էլ ԱԺ ընտրություններին ա մասնակցելու»,- նկատեց մեր զրուցակիցը:
Մարնամասները՝ մեր տեսանյութում