Փաշինյանի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչը նեղացել ու դուրս է եկել ՔՊ-ից (տեսանյութ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տիրող իրավիճակի մասին, որի պատճառով ինքը որոշում է կայացրել դուրս գալ ՔՊ-ից:
Նա հարազատ կուսակցությունից նեղացել է այն բանի համար, որ սկզբում իրեն ասել են, որ ընդգրկված է ռեյտինգային ցուցակում, հետո, առանց բացատրություն տալու՝ ասել են, որ կուսակցության խորհուրդը չի հաստատել նրա թեկնածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում.