ՃՈ պետի տեղակալն առաջադրվել է Սյունիքի ընտրատարածքում
ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Նա ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իր բոլոր աջակիցներին։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սպասելիքները մեծ են, և դրանք կյանքի կոչելու համար պետք է միավորել մեր ներուժը:
Վստահ եմ, որ ստանձնելով ավելի լայն լիազորություններ՝ կկարողանամ առավել արդյունավետ կերպով ի սպաս դնել ժողովրդին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բազմամյա ծառայությանս փորձն ու գիտելիքները: Այս հաստատ համոզմամբ է պայմանավորված որոշումս՝ առաջադրվելու պատգամավորության թեկնածու թիվ 12 ընտրական տարածքում (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր) «Իմ քայլը» դաշինքի կողմից:
Ձեր աջակցությունն ինձ համար կարևոր է, քանզի միասին կարող ենք լուծում տալ այսօր անլուծելի թվացող բազնաթիվ խնդիրներին՝ հաստատուն ապագա կառուցելով մեր հայրենիքի համար: Միաժամանակ խորին շնորհակալությունս եմ հայտնում, բոլոր նրանց, ովքեր սոցցանցերում արդեն իսկ հայտնել են իրենց աջակցությունն ինձ, ինչը շատ պարտավորեցնող է»,-գրել է ՃՈ պետի տեղակալ։