Ավանում գիշերը դանակի սպառնալիքով թալանել են «Ալֆա Ֆարմի» դեղատունը. տարել են խոշոր չափի գումար. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել Ավան 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 36-ամյա Է. Մ.-ն և դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երևանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Է. Մ.-ին և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։
Կայքի տեղեկություններով՝ Է. Մ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում