Լարված իրավիճակ՝ Գազայի հատվածում․ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում ահաբեկիչներին
Իսրայելական կործանիչները սկսել են ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող ահաբեկիչների ուղղությամբ՝ ի պատասխան Պաղեստինի կողմից հրթիռակոծման:
Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ պաղեստինցի ահաբեկիչները 80 հրթիռ են արձակել Իսրայելի վրա Գազայի հատվածից:
Հրթիռակոծությունից, ըստ պաշտոնական տվյալների, տուժել է Իսրայելի հինգ քաղաքացի: