Դոնալդ Թրամփն ավելի կոշտ կպայքարի էմիգրանտների դեմ
Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փաստաթուղթ է ստորագրել, որով խստացվում է անօրինական էմիգրանտներին օրինական փաստաթղթեր տրամադրելու կարգը:
Խոսքը վերաբերում է Մեքսիկայի սահմանն անօրինական ձևով հատած էմիգրանտներին, և դա արվել է վերջին շրջանում մեծ թվով փախստականների՝ Ամերիկայի սահմանին մոտենալու փորձերի ֆոնին:
Համաձայն նախագահ Թրամփի ստորագրած նոր կարգի՝ բոլոր նրանք, ովքեր անօրինական կհատեն Մեքսիկա-ամերիկյան սահմանը, չեն կարող Միացյալ նահանգներում փախստականի կարգավիճակ ստանալ:
Նախագահը հայտարարել է, որ ժամանակավորապես կկասեցվի նաև Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխվող մի որոշ խմբի օտարերկրացիների մուտքը, մինչև որ կլուծվի մեծ թվով անօրինական կամ ոչ պատշաճ փաստաթղթերով սահմանը հատած մարդկանց հարցը: Օրենքը չի տարածվում միայն ոչ Ամերիկայի քաղաքացի երեխաների վրա, ովքեր հայտնվել են ԱՄՆ-ում առանց ծնողների ուղեկցության: