Գոռ Մինասյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն
Ծանրամարտի աշխարհի առաջնության 109+ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը։
Պոկում վարժությունում Գոռը գլխավերևում պահեց 205 կիլոգրամը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 245 կիլոգրամ՝ գրանցելով ընդհանուր 450 կիլոգրամ։ Դա երկրորդ արդյունքն էր։
Այս քաշային կարգում ոսկե մեդալը Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեինն է, ով այսօր բոլոր վարժություններում աշխարհի ռեկորդ գրանցեց։