Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին (լուսանկարներ)
Սուրբ Աթոռից, Պորտուգալիայի Հանրապետությունից և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտից հետ կանչված Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրառել, որ հրաժեշտ է տվել Հռոմի Պապին:
«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը:
Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք:
Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»,- գրել է Մինասյանը: