«Ժամանակ». Ընտրապայքարը թեժ է լինելու. Նաիրա Զոհրաբյանը ընդդեմ Հերմինե Նաղդալյանի
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու:
Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, և կարելի է չկասկածել, որ Հերմինե Նաղդալյանը դառնալու է Զոհրաբյանի նախընտրական քարոզարշավի հիմնական թիրախը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: