Ճապոնիայում շատացել են անչափահասների ինքնասպանությունների դեպքերը
Ճապոնիայում անչափահասների շրջանում կտրուկ բարձրացել է ինքնասպանությունների թիվը: Այս մասին հայտարարել է երկրի կրթության նախրարությունը:
Ինքնասպանությունների թիվը ռեկորդային է վերջին 30 տարվա ընթացքում:
2016 թվականի մարտ ամսից մինչ 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ինքնասպան է եղել 250 անչափահաս: 2017-2018 թվականներին ինքնասպանությունների թիվը երեք անգամ ավել է եղել, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1986 թվականից ի վեր:
Շատերին ինքնասպանության են դրդում ընտանեկան խնդիրները, հասակակիցների կողմից ծաղրանքի ենթարկվելը, սակայն քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ ինքնասպանությունից առաջ երիտասարդները գրություն չեն թողնում, կամ իրենց վարքագծով ցույց չեն տալիս, որ խնդիրներ ունեն և պատրաստվում են ինքնասպան լինել: