Սեքս ու թմրանյութեր․ Բեյրութի կինոփառատոնի ժամանակ արգելվել է ցուցադրել «Էքստազ» ֆիլմը
Բեյրութում անցկացվող կինոփառատոնի ժամանակ արգելվել է ցուցադրել հայտնի էքսցենտրիկ ռեժիսոր Գասպար Նոեի նոր ֆիլմը: Լիբանանյան ղեկավարությունը կարծում է, որ ֆիլմի ցուցադրությունը կարող է հասարակական անկարգությունների առիթ հանդիսանալ:
«Էքստազ» ֆիլմի նկարահանվան համար ռեժիսորին ոգեշնչել է ռուս պարուհին: Փառատոնի կազմակերպիչների խոսքերով, այն, որ ֆիլմում շատ են տեսարանները, որոնց ընթացքում հերոսները թմրանյութեր են օգտագործում և սեքսով զբաղվում, մտավախություն է առաջացրել, որ հանդիսատեսի մի ստվար հատվածի մոտ բացասական ազդեցություն կարող է ունենալ:
Կազմակերպիչների խոսքով՝ ֆիլմի արգելումը կինոփառատոնի շրջանակներում ցենզուրա չէ, քանի որ այն դիտել ցանկացողները կարող են կինոդիտման այլ հնարավորություններ օգտագործել: