Ծիծաղելի, բայց իրական․ Բրիտանիայում գենդերային խնդիրները բարձրացնում են նաև ձնեմարդու միջոցով
Բրիտանացի հեռուստադիտողները քննադատության են արժանացրել CBeebies հեռուստաընկերությանը, որի մանկական հաղորդումներից մեկի ժամանակ օգտագործվել է snowpeople (ձնեմարդիկ) բառը snowmen (բառացի թարգմանաբար նշանակում է ձնե տղամարդ) բառի փոխարեն:
Հաղորդման հաղորդավար Քեթի Մանինգը որոշել է ձնեմարդուն անվանել անսեռ ձևով, ինչն էլ հեռուստադիտողների զայրույթն է հարուցել:
Հեռուստադիտողներն անտեղի են համարել մանկական հաղորդման մեջ ձնեմարդու միջոցով գենդերային խնդիրները բարձրացնել: