Ցավալի ավտովթար. զոհվել է 4 ժամկետային զինծառայող. կան նաև վիրավորներ (լրացված)
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,- գրել էր ՊՆ խոսնակը:
Ավելի ուշ Հովհաննիսյանը գրել է նաև, որ վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:
Նախնական տեղեկություններով՝ մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: