Վաղվանից համաներումը կսկսվի
Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 6–ին։
Օրենքն այսօր՝ նոյեմբերի 5–ին, պաշտոնապես հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ համաներումը հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ։