Ինչո՞ւ «Ռեալ»-ը չկարողացավ պայմանագիր կնքել Անտոնիո Կոնտեի հետ․ նոր մանրամասներ
«Ռեալ»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն Անտոնիո Կոնտեն էր, սակայն այդպես էլ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, ովքեր հղում են անում մադրիդյան թիմի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնին, մի քանի պատճառներ են եղել, որ 2 կողմերը չեն կարողացել հայտարարի գալ։
Ըստ պարբերականների՝ Կոնտեի մարզչական շտաբը մեծ է եղել, ու իտալացին ցանկացել է կնքել 3 տարվա պայմանագիր։ Սրա հետ մեկտեղ, Անտոնիոն պետք է տրանսֆերային հեղափոխություն աներ ու թիմ բերեր նոր ֆուտբոլիստների, սակայն Ֆլորենտինո Պերեսը, ով վերջին տարիներին էլ ագահ չէ տրանսֆերային դաշտում, չի ցանկացել համաձայնել այս պայմաններին։
Հավելենք նաև, որ մինչ օրս դեռ չկա 1 թեկնածու, ով, ամենայն հավանականությամբ, կստանձնի գլխավոր մարզչի դերը։