Աշոտ Սմբատյանը նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է Նախագահի համապատասխան հրամանագրում: