ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ինչպես է Երևանում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում, ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»-ի հարևանությամբ տեղի ունեցել 7 ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթարը, ինչի հետևանքով որոշ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար էր եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: