Եվ այս ամենը Սերխիո Ռամոսի գլխավորությամբ․ Զիդանը կվերադառնա՞ «Ռեալ»
Երեկ, այսօր ու առաջիկա օրերին ֆուտբոլային աշխարհի հարցը կլինի Մադրիդի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզչի հարցը։ Թեկնածուները շատ են, սակայն դեռ հստակ հայտարարույթուն չկա։ Քննարկվում է Անտոնիո Կոնտեի, Ռոբերտո Մարտինեսի և այլն թեկնածուների անուններ։
Մադրիդի «Ռեալ»-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ թիմի ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է, որպեսզի թիմի ղեկավարությունը վերադարձնի Զինեդին Զիդանին։
Աղբյուրները նշում են նաև, որ Ռամոսի հետ համաձայն է գրեթե ամբողջ թիմը։
Ընդգծենք, որ «Ռեալ»-ի ղեկավարությունն այս պահի դրությամբ շարունակում է բանակցություններն ու փնտրում է նոր տարբերակներ, որպեսզի արքայական ակումբն օր առաջ ունենա ուժեղ մասնագետ։