Նարեկ Վանեսյանը չի շարունակելու պաշտոնավարել. Արսեն Թորոսյան (ֆոտո)
Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ Նարեկ Վանեսյանը չի շարունակելու պաշտոնավարել Հոգեբուժության առողջության պահպանման ազգային կենտրոնի ՓԲԸ-ի տնիօրենի պաշտոնում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց Առողջապահության նախարար, Նարեկ Վանեսյանի մտերիմ Արսեն Թորոսյանը:
«Որոշումը կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության հետ և ոչ մի կերպ կապված չի այն միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Բժշկական համալսարանում: ՄԻՊ-ը նշել էր, որ տեղի է ունեցել ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատանքի խոչընդոտում տնօրենի կողմից: Ես դեպքի մանրամասներին ծանոթացել եմ, հակասական կարծիքներ կան: Խոչընդոտում, իմ կարծիքով, եղել է, և նման դեպքերը պետք է բացառվեն: Այսինքն՝ ՄԻՊ աշխատակազմի գործունեության դեմ խոչընդոտներ չպետք է լինեն»,- ասաց Թորոսյանը:
Նշենք, որ Նարեկ Վանեսյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրառմամբ էր հանդես եկել և նշել, որ ազատման դիմում է գրել