«Ռեալ»-ը վերջապես հաղթեց, Ռոնալդուն Մանչեսթերից հեռացավ գլուխը բարձր. ՉԼ
Երեկ երկարատև դադարից հետո տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները։ Տուրի ամենակարևոր հանդիպումները երկուսն էին՝ Մադրիդի «Ռեալ»-ի հանդիպումը, որից հետո պարզ կդառնար թիմի գլխավոր մարզչի ճակատագիրը, ինչպես նաև «Յուվենտուս»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դիմակայությունը։
Սակայն այս երկուսի համատեքստում առաջնային էր Անգլիայում տեղի ունեցող հանդիպումը։
Ասել, որ թուրինյան ակումբը դժվարությամբ կարողացավ հաղթել՝ սխալ կլինի։
Պաոլո Դիբալայի խփած միակ գնդակը հաղթական էր իտալական ակումբի համար։ Իսկ Ռոնալդուն ինչպես միշտ իր բարձունքում էր։
Ստորև ներկայացնում ենք երեկ տեղի ունեցած հանդիպումների բոլոր արդյունքները։
«ԱԵԿ» 0-2 «Բավարիա»
«Այաքս» 1-0 «Բենֆիկա»
«Հոֆենհայմ» 3-3 «Լիոն»
«Շախտյոր» 0-3 »Մանչեսթեր Սիթի»
«Ռեալ Մադրիդ» 2-1 «Վիկտորիա»
«Ռոմա» 3-0 «ԲԿՄԱ»
«Յանգ Բոյս» 1-1 «Վալենսիա»
«Մանչեսթեր Յունայթեդ» 0-1 «Յուվենտուս»