«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքից երկուսը «թռել են», միացել էին ՀՀԿ-ի բոյկոտին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը եւ Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել ԱԺ նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից:
Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին, ինչից կարելի է եզրակացնել, որ միացել էին ՀՀԿ-ականների՝ ԱԺ նիստը բոյկոտելու եւ օրենքը չանցկացնելու որոշմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում