Ազովի ծովն ընկած ինքնաթիռի 2 օդաչուներն էլ զոհվել են
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ
հինգշաբթի օրը Ազովի ծովում կործանված Л-39 ինքնաթիռի երկու օդաչուներն էլ զոհվել են:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ նրանց հաջողվել է դուրս ցատկել ինքնաթիռից մինչ դրա կործանումը: «Հոկտեմբերի 20-ի տվյալներով, որոնողական աշխատանքների շնորhիվ հաջողվել է պարզել օդաչուների մարմինների գտնվելու վայրը»,-ասվում է նախարարության հայտարարությունում: Օդաչուների մասունքները հաջողությամբ դուրս են բերվել ծովի հատակից, այժմ աշխատանքներ են տարվում ինքնաթիռի որոշ հատվածներ ջրից դուրս հանելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Л-39 ինքնաթիռը կառավարումը կորցրել ու ընկել էր ծովը հինգշաբթի օրը՝ պլանային թռիչքի ժամանակ: