Ալավերդիի պղնձաձուլական գործարանի ավելի քան 500 գործազուրկ ստիպված կլինի արտագաղթել
Ալավերդիիպղնձաձուլական գործարանի աշխատողներն ի նշան բողոքի, փակել են միջպետական Մ6 ավտոճանապարհն ու երկաթգիծը:
Պատճառը գործարանի փակվելն է, որի հետևանքով շուրջ 700 աշխատող դարձել է գործազուրկ։
Այժմ ընդմիշտ գործազուրկ մնալու մտավախությամբ և երկրից չարտագաղթելու համար, աշխատողները պահանջում են վերանայել որոշումը։
«Է, որ գործարանը փակվեց, ստիպված պետք ա կա՛մ սովից մեռնենք, կա՛մ երկրից գնանք։ Աշխատանք չունենք, ամեն ինչը թանկանում ա․․․ բա ո՞նց ապրենք»,- NEWSPRESS.am-ի Լոռու մարզի թղթակցի հետ զրույցում ասել է գործազրկության շեմին կանգնած աշխատողներից մեկը։
Նկատենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին պատկանող գործարանը ճգնաժամի մեջ է հայտնվել նոր կառավարության կողմից մոտ 800 հազար դոլարի չափով տուգանվելուց հետո:
Գործարանն աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական կոմիտեի փորձաքննության և դրա հետևանքով ձեռնարկված միջոցների հետևանքով։