65-տարեկան հասակում մահացել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը
Ամերիկացի միլիարդատեր Պոլ Ալենը, ով Բիլլ Գեյթսի հետ համատեղ 1970-ական թվականներին հիմնադրել է Microsoft ընկերությունը, 65 տարեկան հասակում մահացել է:
Նրա ընտանիքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մահվան պատճառ է հանդիսացել օնկոլոգիական հիվանդությունը: Հենց Ալլենն է համոզել իր ընկերոջը՝ Բիլլ Գեյթսին, որ վերջինս թողնի սովորելը Հարվարդում և կենտրոնանա ընկերության ստեղծման վրա, որն էլ հետագայում դարձավ IT ոլորտի հսկան:
1983 թվականին Ալլենը, Գեյթսի հետ վիճելուց հետո, հեռանում է Microsoft-ից, մինչ 2000 թվականը պահպանելով ընկերության բաժնետոմսերի մի մասը և մնալով տնօրենների խորհրդում: