Մարզպետերի նշանակումը «սիմվոլիկ» է. մեկը՝ հեղափոխական է, մյուսը եղել է փշալարելի հետևում, երրորդը չեզոք է (տեսանյութ)
Կառավարության արտահերթ նիսում նշանակվեց երեք մարզպետ: Արագածոտնի մարզպետ նշանակվեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, Սյունիքի մարզպետ՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, իսկ Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը։
Ներկայացնելով նորանշանակ նախարարներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նրանցից Հունան Պողոսյանը նախկին իշխանությունների ժամանակ երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը:
«Այս առումով, կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ»,-ասաց Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու է նման քայլի դիմել։
«Կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքn ավարտված չհամարի Հայաստանում և այս տրամաբանության մեջ, կարծում եմ՝ չպետք է թույլ տանք զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է անվանել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար, որ նախկինում գործունեություն են ծավալել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում