Մենք չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը կապված է «Գոլդեն Փելես»-ի հետ․ ԱԱԾ պետ (տեսանյութ)
Մենք չենք ասել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը կապված է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի հետ։ Մենք հստակ ներկայացրել ենք, թե ինչ գումարներով է կառուցվել համալիրը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, ում անվան հետ կապում են հյուրանոցի կառուցումը, հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն՝ որպես վկա։
Ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի որդու մասին տարածված հաղորդագրությանը, ապա լրագրողները փորձեցին հստակեցնել՝ ճի՞շտ էր նման տեսանյութ տարածելը, երբ այդ պահին Արմեն Ավետիսյանը կասկածյալի կարգավիճակ չուներ և հնարավո՞ր է հետագայում պարզվի, որ այդ հյուրանոցների հետ նա առնչություն չունի։ Վանեցյանը նկատեց՝ միայն այն փաստը, որ Արմեն Ավետիսյանի ներկայացրած եկամուտների մեջ չունի այն օրինական գումարները, որոնցով կառուցվել են այդ հյուրանոցները, արդեն իսկ բավարար հիմք է՝ մարդուն մեղադրանք ներկայացնելու համար։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում