Վլադիմիր Գասպարյանի հետ նորմալ հարաբերություններ ունեինք, ունենք և կշարունակենք ունենալ. Հունան Պողոսյան (տեսանյութ)
«Նոր Հայաստանում» իմ նշանակումը շատ պարտավորեցնող է։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ, ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ նկատի ունի նախկին փոխոստիկանապետը «Նոր Հայաստան» ասելով՝ վերջինս պատասխանեց, որ նոր իրողություն է։
Հարցին՝ չկա՞ այլևս կոռուպցիա, անարդարություն, Հունան Պողոսյանն արձագանքեց․ «Միանգամից ասել՝ չկա, չի լինի․ հարկավոր է ընկալում, որպեսզի հասկանան, որ էլ չեն անելու»,- ասաց նորանշանակ մարզպետը։ Ինչ վերաբերում է իր նշանակմանը, ապա նկատեց, որ Սյունիքի մարզն իրեն հարազատ է։
Նա անդրադարձավ նաև, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ շփմանը։
«Մենք շատ նորմալ հարաբերություններ ունեինք, ունենք և կշարունակենք ունենալ, բայց ամենօրյա շփումներ չունեմ»,- ասաց Հունան Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում