Վրաստանում Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. Shamshyan.com
Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետութունում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը:
Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ քնով է ընկել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում