Երկրաշարժ Ճապոնիայում․ եղել է ցունամիի վտանգ
Երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հոկայդոյում։ Այդ մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը եղել է 4,6 մագնիտուդ։ Ինչպես տեղեկացրել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժից հետո եղել է ցունամիի վտանգ, որ կարճ ժամանակ հետո չեղարկվել է։
Առայժմ զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։