Նյու Յորքում ծնողները երեխայի սեռի դիմաց կարող են նշել նաև X սեռը
Այսուհետ Նյու Յորքում ծնված երեխաների ծնողները կարող են երեխայի սեռը նշող աղյուսակում x սեռի նշել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նման սյունյակ է ավելացել ծննդյան վկայականում արական և իգական սեռերի նշման հատվածում: Ծննդյան վկայականներում նման փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշումը կայացրել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Նրա խոսքով՝ այս կերպ տրանսգենդեր մարդիկ իրենք կարող են ընտրել իրենց սեռը: Ավելի վաղ նման որոշում էր կայացվել Մինեսոտա նահանգում: