Մայրապետյանին կօգտագործեն ընդդեմ Քոչարյանի
Այսօր հայտնի դարձավ, որ գործարար Սամվել Մայրապետյանի գործով երեկ ուշ երեկոյան դատարանը որոշում է կայացրել՝ Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանավորումը:
Նշենք, որ Մայրապետյանի գործով ՀՔԾ-ին հրահանգ է իջեցված որևէ մանրամասն մամուլին հասու չդարձնել: Մինչ այս պահը եղած տեղեկատվությոնը ՀՔԾ-ից այն է, որ Մայրապետյանը մեղադրվում է կաշառք տալու համար՝ ըստ քրեական օրենսգքրի 38-311 հոդվածի:
Թե ինչու է Մայապետյանի գործով ՀՔԾ-ն նման զգուշավորություն որդեգրել, կարելի է կռահել, եթե փորձենք իրար հետ համադրել մի քանի փաստեր:
Մայրապետյանի գործով ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը:
Վերջինս նշել է, որ հարցաքննվել է որպես վկա, իրեն հարցուփորձ են արել Մարտի մեկի դեպքերի հետ կապված և պատճառն այդ օրերին իր կողմից Մայրապետյանին արված գումարի փոխանցումն է եղել:
Թեև Սիլվա Համբարձումյանը նշել է, որ չի հիշում, թե Մայրապետյանին ինչի համար է փոխանցում արել, քանի որ այսքան տարի է անցել, սակայն նշել է, որ այժմ զբաղված է բանկային կտրոնները հավաքելով:
Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունից ևս որևէ այլ մանրամասն մամուլին հասու չէ. ըստ էության, այս գործը գտնվում է խիստ վեահսողության տակ և չնայած այն հանգամանքին, որ ՀՔԾ-ից հայտնում են, որ գործի մասին բան չեն ասում, որ չխոչընդտեն նախաքննական մարմնի աշխատանքը, սակայն ակնհայտ է, որ գատնիությունը պայմանավորված է ոչ այնքան նախաքննական մարմնին չխոչընդոտելու հանագամանքով, որքան նրանով, որ կարող է ամեն վայրկյան դուրս սպրդել մի բան, ինչը Մայրապետյանին կկապի ուղիղ Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ Մայրապետյանի միջոցով Քոչարյանի վրա դուրս գալը անհնարին կդառնա:
Իսկ քանի որ Քոչարյանի մասով ուժայիններն արդեն իսկ լուրջ թերացումներ են թույլ տվել, ուստի, այժմ նախընտրում են ծպտյալ գործելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմն է և այս առումով ՀՔԾ-ի «դավթարում» հայտնված առանցքային դերկատար: