Պավել Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. tert.am
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստն այսօր առավոտյան հետաձգվել էր, վերսկսումից հետո դատական նիստը ծափահարություններով չմեկնարկեց: Այդ մասին հայտնում է Tert.am-ը:
Դատական նիստին դեռևս մեկ շաբաթ առաջ հացադուլ հայտարարած գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը դադարեցրին հացադուլը: Նրանք հացադուլ էին հայտարարել իրենց կալանքից ազատ արձակելու պահանջով:
Պավել Մանուկյանի պաշտպանները միջնորդեցին նրան մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակել:
Պավել Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից 1 մլն դրամ գրավի դիմաց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում