Բուլղարիայում բռնաբարել ու սպանել են 30-ամյա լրագրողուհուն
Բուլղարացի լրագրողի մարմինը հայտնաբերվել է՝ գլխի շրջանում հարվածի հետքերով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Իր վերջին հաղորդման շրջանակներում լրագրող Մարինովան պատմում էր իր գործընկերների կողմից բացահայտած կոռուպցիոն սխեմայի մասին: 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերվել էր կիրակի օրը:
Նրա մոտից հափշտակվել էր հեռախոսը, մեքենայի բանալիները և ակնոցը: Լրագրողի հագուստի մի մասը հանած է եղել և ինչպես տեղեկացնում է քննչական մարմինը, նրան բռնաբարել են:
Քննչական մարմինը քննում է նրա սպանության բոլոր հնարավոր պատճառները, այդ թվում՝ լրագրողական գործունեության հետ կապված: