Որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը կհանդիպի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե արդյոք նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի՞ ԱԺ ընդունած աղմկահարույց օրինագիծը, բայց կարծում է, որ նա այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի կառնի:
Այդ մասին ասաց Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում և հավելեց, որ տեղի ունեցած իրադարձությունների առումով ուշագրավ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը:
«Ըստ էության, նա պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակը և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք։ Կարծում եմ՝ Դաշնակցության հետ նույնպես կլինի հանդիպում, որովհետև Փարիզում գտնվելու ընթացքում նաև որոշակի շփումներ են եղել Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, և կարծում եմ, որ կլինի քննարկում»,- ասաց նա։