Որքա՞ն մարդ է մահացել «սելֆիից» վերջին 7 տարում
2018 թվականին կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2011 թվականից մինչ այսօր սելֆի անելու ընթացքում դժբախտ պատահարից մահացածների թիվը հասել է 259-ի:
Ուսումնասիրությունն իրականացնող կազմակերպությունը կոչ է արել, որպեսզի սելֆի անելն արգելող նշաններ տեղադրվեն վտանգավոր վայրերում:
Սելֆիի համար վտանգավոր են համարվում բարձր շենքերը, ժայռի կատարները և այլ էքստրեմալ վայրերը, որտեղ հիմնականում գրանցվում են նման դժբախտ պատահարներ: